Հայաստանի պատանեկան հավաքականը երկրորդ ոսկե մեդալը նվաճեց Լեհաստանի Ռաշին քաղաքում ընթացող ծանրամարտի Եվրոպայի մինչև 15 և 17 տարեկանների առաջնությունում։
Աղջիկների Մ17 տարիքային խմբի 49 կգ քաշային կարգում վստահ հաղթանակ տարավ Ալեքսանդրա Գրիգորյանը։ Հայ մարզուհին հաջող կատարեց բոլոր՝ 6 մոտեցումները և երկամարտում գրանցեց 167 կգ։
Հրում վարժությունում Ալեքսանդրա Գրիգորյանը հաղթեց 73 կգ արդյունքով, իսկ պոկում վարժությունում գրանցեց ռեկորդային 94 կգ։
Երկամարտում 161 կգ արդյունքով երկրորդ տեղը գրավեց լեհ Օլիվիա Դրզազգան, բրոնզե մեդալակիր դարձավ Վրաստանի ներկայացուցիչ Մարիամ Մաիսուրաձեն՝ 160 կգ։
Հիշեցնենք, որ Եվրոպայի պատանեկան առաջնության առաջին օրը չեմպիոն էր հռչակվել Հայաստանի ներկայացուցիչ Միքայել Չոլակյանը (49 կգ), որը հաղթել էր մինչև 17 տարեկանների պայքարում։
Եվրոպայի մինչև 15 և 17 տարեկանների առաջնությանը Հայաստանի թիմը մեկնել է 16 ծանրորդով:
Միքայել Չոլակյանը գերազանցել է թուրք ծանրորդներին՝ հռչակվելով Եվրոպայի պատանեկան չեմպիոն (ֆոտո)
ԵԱ. Ծանրամարտի Հայաստանի պատանեկան հավաքականների կազմերը




