Էրզրումում ընթացող բռնցքամարտի Եվրոպայի պատանիների առաջնությունում Հայաստանի հավաքականը երկու մեդալ է ապահովել:
Հայաստանի բռնցքամարտի ֆեդերացիայի հաղորդմամբ՝ մրցումային 4-րդ օրը 66 կգ քաշային Սամվել Սիրամարգյանը 1/4 եզրափակիչում հաղթել է Իսրայելը ներկայացնող Էրիկ Լալմիևին և դուրս եկել կիսաեզրափակիչ՝ ապահովելով առնվազն բրոնզե մեդալ:
Բրոնզե մեդալ էր ապահովել նաև 42 կգ քաշային Համեստ Աֆրիկյանը, որն օգոստոսի 14-ին առավելության էր հասել ադրբեջանցի մարզիկի նկատմամբ և դուրս եկել կիսաեզրափակիչ:
Հաղթանակ է տարել նաև 54 կգ քաշային Ալեքս Պետրոսյանը: Հայ բռնցքամարտիկի 2 անգամ նոկդաունի է ենթարկել Կոսովոյի ներկայացուցչին, որից հետո ռինգի մրցավարը դադարեցրել է մենամարտը:
Եվրոպական ստուգատեսին Հայաստանը ներկայացնում են 15 տղա և 5 աղջիկ:
Տղաների հավաքականի կազմը
Վահրամ Դովլաթբեկյան (40 կգ), Էրիկ Ապերյան (42 կգ), Սարգիս Թառլոյան (44 կգ), Հայկ Հովսեփյան (46 կգ), Արսեն Դարբինյան (48 կգ), Տիգրան Հովսեփյան (50 կգ), Մարտին Սահակյան (52 կգ), Ալեքս Պետրոսյան (54 կգ), Ալեն Ստեփանյան (57 կգ), Արտյոմ Ստեփանյան (60 կգ), Գագիկ Խաչատուրյան (63 կգ), Սամվել Սիրամարգյան (66 կգ), Հրաչ Խաչատրյան (70 կգ), Հայկ Ղահրամանյան (75 կգ), Րաֆֆի Խաչատրյան (80 կգ):
Աղջիկների հավաքականի կազմը
Լիաննա Ժամհարյան (38 կգ), Անի Մխիթարյան (40 կգ), Համեստ Աֆրիկյան (42 կգ), Անահիտ Հարությունյան (44 կգ), Էլեն Պապյան (54 կգ):


