Համահայկական բռնցքամարտի և պրոֆեսիոնալ մարզաձևերի ֆեդերացիայի նախագահ Գառնիկ Հարությունյանը Մեքսիկայում ներկա է եղել WBC համաժողովին, որի ընթացքում հանդիպում է ունեցել նաև կազմակերպության ղեկավար Մաուրիսիո Սուլեյմանի հետ:
ՀԲՊՄՖ-ի հաղորդմամբ՝ Բռնցքամարտի համաշխարհային կազմակերպության ղեկավարի հետ բանակցությունների արդյունքում Հայաստանին տրամադրվել է արտոնագիր, ըստ որի՝ WBC-ն պաշտոնական ներկայացուցիչ կունենա Հայաստանում: Մոտակա օրերին Հայաստանում կբացվի նաև WBC գրասենյակ:
Սա առաջին հերթին մեծ հնարավորություն է մեր բռնցքամարտիկների համար՝ պրոֆեսիոնալ մեծ ռինգ դուրս գալու համար:
Համաժողովի ընթացքում Գառնիկ Հարությունյանը պայմանավորվածություն է ձեռք բերել նաև մեքսիկացի բռնցքամարտիկների հետ Երևանում համատեղ հավաք անցկացնելու մասին: