Ֆուտբոլի Հայաստանի ազգային հավաքականը հոկտեմբերի 17-ի ընկերական հանդիպում կանցկացնի Հյուսիսային Մակեդոնիայի հավաքականի հետ, հայտնում է ՀՖՖ մամուլի ծառայությունը:
Խաղը կկայանա Ստրումիցա քաղաքի «Մլադոստ» ստադիոնում: Այդ հանդիպումից 5 օր առաջ՝ հոկտեմբերի 12-ին, Ալեքսանդր Պետրակովի գլխավորած թիմը Եվրո-2024-ի որակավորման մրցաշարում կմրցի Լատվիայի հավաքականի հետ։
Հիշեցնենք, որ Եվրո-2024-ի որակավորման փուլի D խմբում Հայաստանի հավաքականը 5 խաղից հետո 7 միավորով երրորդ տեղում է։ Ուելսը (5 խաղ) ևս վաստակել է 7 միավոր և չորրորդն է, իսկ խմբի հետնապահ Լատվիան պարտվել է բոլոր խաղերում։ Առաջատարը 4 խաղ անցկացրած Խորվաթիայի հավաքականն է, որը վաստակել է 10 միավոր։ Նույնքան միավոր ունի նաև Թուրքիայի հավաքականը, որն անցկացրել է 5 հանդիպում և երկրորդն է։


