Հայաստանի հավաքականն առաջին մեդալն է նվաճել Բոսնիա և Հերցոգովինայում ընթացող բռնցքամարտի Եվրոպայի պատանեկան (Մ16) առաջնությունում:
Աղջիկների պայքարում 48 կգ քաշային Համեստ Աֆրիկյանը դուրս է եկել կիսաեզրափակիչ և ապահովել առնվազն բրոնզե մեդալ:
1/8 եզրափակիչում հայ մարզուհին պարտության է մետնել սերբ Մելինդա Ուտասին: Առաջին իսկ ռաունդից Աֆրիկյանն ունեցել է մեծ առավելություն, իսկ երկրոդում նրա հարվածը ցնցել է մրցակիցն, որից հետո մրցավարը նախ հաշիվ է բացել, ապա դադարեցրել է մենամարտը։
Հայաստանի հավաքականի կազմերը պատանեկան ԵԱ-ում
Տղաների հավաքականի կազմը
- 46 կգ՝ Վահրամ Դովլաթբեկյան
- 48 կգ՝ Սիմոն Սիմոնյան
- 50 կգ՝ Առնո Դարչինյան
- 52 կգ՝ Վահե Թադեւոսյան
- 54 կգ՝ Տիգրան Հովսեփյան
- 57 կգ՝ Էրիկ Ապերյան
- 60 կգ՝ Մարտին Սահակյան
- 63 կգ՝ Ալեքս Պետրոսյան
- 66 կգ՝ Արտեմ Ստեփանյա
- 70 կգ՝ Ալեն Ստեփանյան
- 75 կգ՝ Սամվել Սիրամարգյան
- 80 կգ՝ Հայկ Ղահրամանյան
- +80 կգ՝ Հրաչ Խաչատրյան
Աղջիկների հավաքականի կազմը
- 46 կգ՝ Սյուզաննա Իշխանյան
- 48 կգ՝ Համեստ Աֆրիկյան
- 52 կգ՝ Անահիտ Հարությունյան
- 57 կգ՝ Էլեն Պապյան
- 60 կգ՝ Միրոսլավա Սարգսյան