Logo

Հայ ըմբիշները 9 մեդալ են նվաճել միջազգային մրցաշարում

16:50 / 21.02.2023Ըմբշամարտ
null

Հունահռոմեական ոճի ըմբշամարտի Հայաստանի մինչև 23 տարեկանների հավաքականը 9 մեդալ է նվաճել Ռուսաստանի Ռյազան քաղաքում կայացած միջազգային մրցաշարում, հայտնում է ՀԸՖ-ի մամուլի ծառայությունը:

Հայաստանի թիմը մրցաշարին մասնակցել է 11 ըմբիշով, որոնք նվաճել են 6 ոսկե, 1 արծաթե և 2 բրոնզե մեդալ:

Մրցաշարի հաղթող են դարձել Կարապետ Մանվելյանը (55կգ), Սուրեն Աղաջանյանը (60 կգ), Սահակ Հովհաննիսյանը (63 կգ), Հայկ Մելիքյանը (67 կգ), Կարեն Խաչատրյանը (82 կգ) և Հայկ Խլոյանը (97 կգ): Աշոտ Խաչատրյանն (67 կգ) արժանացել է արծաթե մեդալի, իսկ Աշոտ Կիրակոսյանը (77 կգ) և Հովհաննես Հարությունյանը (87 կգ) դարձել են բրոնզե մեդալակիր:

Արմեն Բաբալարյան. «Այս անգամ նախապատվությունը տվել ենք 2-3-րդ համարներին»

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում
fastnews-ads-banner

Հարցում

Աղյուսակներ