Հայաստանի թիմը Հունգարիայի Միշկոլց քաղաքում անցկացված արագ շախմատի Եվրոպայի համալսարանական առաջնությունում դարձել է բրոնզե մեդալակիր, հայտնում է Հայաստանի շախմատի ֆեդերացիան:
Հայաստանը ներկայացրել է ֆիզիկական կուլտուրայի և սպորտի պետական ինստիտուտի թիմը, որի կազմում էին գրոսմայստեր Մամիկոն Ղարիբյանը, վարպետի թեկնածու Արտյոմ Մանուկյանը և Երվանդ Հակոբյանը, որն ավագն էր:
Ֆոտո՝ ՀՇՖ


