Թաեքվոնդոյի Հայաստանի պատանեկան հավաքականի անդամները հաջող ելույթներ են ունեցել ԱՄՆ-ում անցկացված ազգային առաջնությունում:
Հայաստանի թաեքվոնդոյի ֆեդերացիայի մամուլի ծառայության հաղորդմամբ՝ Մելանի Այվազյանը նվաճել է ոսկե մեդալ, իսկ Ստյոպա Երեմյանը դարձել է բրոնզե մեդալակիր:


