Logo

Հայաստանի տարվա 10 լավագույն մարզիկները

18:45 / 21.12.2022• Մարմնամարզություն
null

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունն ամփոփել է 2022 թ. «Տարվա 10 լավագույն մարզիկներ» մրցույթի արդյունքները:

Լավագույնների ընտրությունը կայացել է դեկտեմբերի 21-ին ԿԳՄՍ նախարարությունում՝ հավատարմագրված 15 մարզական լրագրողների և Հայաստանի 33 մարզական ֆեդերացիաների ներկայացուցիչների/հավաքական թիմերի գլխավոր մարզիչների քվեարկության համադրությամբ:

Հայաստանի տարվա 10 լավագույն մարզիկները

  • Արթուր Ալեքսանյան (ըմբշամարտ, աշխարհի չեմպիոն)
  • Մալխաս Ամոյան (ըմբշամարտ, Եվրոպայի չեմպիոն, աշխարհի առաջնության երրորդ տեղ)
  • Հովհաննես Բաչկով (բռնցքամարտ, Եվրոպայի չեմպիոն)
  • Սամվել Գասպարյան (ծանրամարտ, աշխարհի առաջնության երրորդ տեղ, Եվրոպայի փոխչեմպիոն)
  • Արթուր Դավթյան (սպորտային մարմնամարզություն, աշխարհի չեմպիոն, Եվրոպայի փոխչեմպիոն)
  • Վարազդատ Լալայան (ծանրամարտ, աշխարհի առաջնություն երրորդ տեղ, Եվրոպայի փոխչեմպիոն)
  • Արսեն Հարությունյան (ըմբշամարտ, աշխարհի առաջնության երրորդ տեղ, Եվրոպայի չեմպիոն)
  • Անի Հովսեփյան (բռնցքամարտ, Եվրոպայի չեմպիոն)
  • Հարություն Մերդինյան (սպորտային մարմնամարզություն, աշխարհի առաջնության երրորդ տեղ, Եվրոպայի չեմպիոն)
  • Լիլիթ Մկրտչյան (հրաձգություն, Եվրոպայի չեմպիոն, աշխարհի առաջնության երրորդ տեղ)

Լավագույն տասնյակում ընդգրկված յուրաքանչյուր մարզիկ կստանա 5 միլիոն դրամ:

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում
fastnews-ads-banner

Հարցում

TV Ալիք

    Աղյուսակներ