Logo

Հայաստանի տարբեր տարիքային հավաքականներ կմասնակցեն Եվրոպայի առաջնություններին

22:30 / 07.11.2023Բասկետբոլ
null

Հայաստանի բասկետբոլի ֆեդերացիան հայտ է ներկայացրել Եվրոպայի առաջնություններին մասնակցելու համար, հայտնում է ֆեդերացիայի մամուլի ծառայությունը։

2024 թվականի Եվրոպայի C դիվիզիոնի առաջնությունում հանդես կգան տղամարդկանց՝ Հայաստանի մինչև 16 և 18 տարեկանների հավաքականները:
Եվրոպայի B դիվիզիոնի առաջնությունում Հայաստանը կներկայացնի մինչև 20 տարեկանների հավաքականը:

Իսկ կանանց պայքարում Եվրոպայի C դիվիզիոնի առաջնությունում հանդես կգան մինչև 16 տարեկանների և մինչև 18 տարեկանների հավաքականները:
Կանանց` Հայաստանի ազգային հավաքականը ելույթ կունենա փոքր երկրների Եվրոպայի առաջնությունում:

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում
fastnews-ads-banner

Հարցում

Աղյուսակներ