Logo

Հայաստանի սուսերամարտիկները չկարողացան Փարիզ-2024-ի ուղեգիր նվաճել

18:24 / 27.04.2024Սուսերամարտ
null

Հայաստանի ներկայացնող ռուս սուսերամարտիկ Դարիա Մալիշևան չկարողացավ նվաճել Փարիզում կայանալիք 33-րդ ամառային Օլիմպիական խաղերի ուղեգիր:

Լյուքսեմբուրգում ընթացող սուսերամարտի եվրոպական վարկանիշային մրցաշարում 20-ամյա մարզուհին խմբային փուլում գրավեց երրորդ տեղը և դուրս եկավ փլեյ-օֆֆ, որտեղ 9-15 հաշվով պարտվեց թուրք մրցակցին:

Ապրիլի 26-ին վարկանիշային մրցաշարում Հայաստանի մյուս ներկայացուցիչ Էմմա Պողոսովան նույնպես չէր կարողացել նվաճել Փարիզ-2024-ի ուղեգիր:

Օլիմպիական ուղեգիր կնվաճեն միայն վարկանիշային մրցաշարի հաղթողները: Մյուս ուղեգրերն ավտոմատ նվաճել են դասակարգման աղյուսակի 50 լավագույն սուսերամարտիկները:

Սուսերամարտիկների համար սա օլիմպիական վարկանիշային վերջին մրցաշարն է: Այսպիսով, Հայաստանը հուլիսի 26-ից օգոստոսի 11-ը կայանալիք Օլիմպիական խաղերի սուսերամարտի մրցումներում մասնակից չի ունենա:

Ռուսաստանի սուսերամարտիկները չեն մասնակցի Օլիմպիական խաղերին

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում
fastnews-ads-banner

Հարցում

Աղյուսակներ

Հայաստան, Պրեմիեր Լիգա