Հայաստանի Սուպերգավաթի 2023/24 խաղարկության «Փյունիկ» - «Արարատ-Արմենիա» հանդիպումը վերանշանակվել է ապրիլի 9-ին Վազգեն Սարգսյանի անվան «Հանրապետական» ստադիոնում, մեկնարկը՝ ժամը 19:00-ին, FastNews-ը տեղեկանում է ՀՖՖ Մրցումների բաժնից:
Խաղը պետք է կայանար փետրվարի 20-ին, սակայն հետաձգվել էր եղանակային անբարենպաստ պայմանների պատճառով:
««Հանրապետական» մարզադաշտի և Ֆուտբոլի ակադեմիայի աշխատակիցները գործադրեցին բոլոր ջանքերը՝ խաղադաշտը պատշաճ տեսքի բերելու համար, սակայն առատ ձյան և եղանակային անբարենպաստ պայմանների պատճառով հանդիպման կայացումը դարձավ անհնար»,- հայտարարել էր Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիան:
«Փյունիկը» Հայաստանի չեմպիոնն է, իսկ «Արարատ-Արմենիան»՝ երկրի գավաթակիրը: Հակոբ Տոնոյանի անվան Սուպերգավաթի հանդիպումը կցուցադրվի «Ֆասթ Սպորտ»-ի ուղիղ եթերում:
Հայաստանի Սուպերգավաթ. «Փյունիկ» - «Արարատ-Արմենիա» հանդիպմանն ընդառաջ