Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիան հայտնել է Հակոբ Տոնոյանի անվան Սուպերգավաթի «Փյունիկ» - «Արարատ-Արմենիա» հանդիպման մրցավարի անունը: Երևանի «Հանրապետական» ստադիոնում կայանալիք խաղը նշանակված է ապրիլի 9-ին:
Հանդիպման մրցավարն է Հովհաննես Քալանթարյանը, նրան կօգնեն Նարեկ Պողոսյանը և Արման Հակոբջանյանը, չորրորդ պաշտոնյան կլինի Աշոտ Հարությունյանը:
Զավեն Հովհաննիսյանը մրցավարի՝ տեսակրկնությունների գծով օգնականն է: Նրա օգնականն է Մեսրոպ Ղազարյանը։
ՀՖՖ պատվիրակ է նշանակվել Հովսեփ Գոլնավազյանը, մրցավարների տեսուչ՝ Աշոտ Հարությունյանը:
«Փյունիկ» - «Արարատ-Արմենիա» խաղը կցուցադրվի «Ֆասթ Սպորտի» ուղիղ եթերում: Մեկնարկը՝ ժամը 19:00-ին:


