Ձմեռային ընդմիջումից հետո վերսկսեց ֆուտբոլի Հայաստանի Պրեմիեր լիգան։ Առաջնության երկրորդ հատվածի առաջին խաղում Գյումրիի «Շիրակն» ընդունեց ԲԿՄԱ-ին և առավելության հասավ նվազագույն հաշվով։
Գյումրեցիների հաղթական գոլը 64-րդ րոպեին խփեց կոտդիվուարցի կիսապաշտպան Դոնալդ Կոդիան։
Այս հաղթանակից հետո «Շիրակը» հեռացավ վերջին տեղից ու 16 միավորով 9-րդն է։ ԲԿՄԱ-ն ունի 22 միավոր և զբաղեցնում է 6-րդ տեղը։
Օրվա մյուս խաղում գործող չեմպիոն «Ուրարտուն» կհյուրընկալվի «Նոային»։
Հայաստանի առաջնություն, 21-րդ տուր
Փետրվարի 22
«Շիրակ» - ԲԿՄԱ՝ 1-0
Դոնալդ Կոդիա, 64
«Նոա» - «Ուրարտու»՝ 18։00
Փետրվարի 23
«Ալաշկերտ» - «Վան»՝ 15։00 («Ֆասթ Սպորտ»)
«Արարատ-Արմենիա» - «Փյունիկ»՝ 18։00 («Ֆասթ Սպորտ»)
Փետրվարի 24
«Արարատ» - «Վեստ Արմենիա»՝ 17։00


