Գարիկ Մելքոնյանը պարադահուկավազքում նվաճել է Հայաստանի պատմության առաջին մեղալը։
Աշոցքը ներկայացնող պարադահուկորդը Նորվեգիայում մասնակցել է միջազգային մրցաշարի և 10 մետր դասական ոճ մրցատարածությունում եզրագիծը հատել է երրորդն ու արժանացել բրոնզե մեդալի։ Նա վարկանշիային մրցաշարում հանդես է եկել նաև սպրինտ մրցաձևում, հաղթահարել որակավորման փուլն ու զբաղեցրել 6-րդ տեղը։
Հայաստանի դահուկավազքի ֆեդերացիայի մամուլի ծառայությունը հայտնում է, որ Մելքոնյանը հաջորդիվ 2025 թ. հունվարին մասնակցելու է 32-րդ Համաշխարհային ուսանողական ձմեռային մարզական խաղերին, որտեղ հաշմանդամային սպորտն առաջին անգամ է ընդգրկվել, այնուհետև փետրվարին ու մարտին` Նորվեգիայում կայանալիք պարադահուկավազքի աշխարհի գավաթի խաղարկությանն ու աշխարհի առաջնությանը։ Նա պատրաստվում է 2026 թ. մարտի 6-15-ն Իտալիայի Միլան և Կորտինա քաղաքներում կայանալիք ձմեռային 14-րդ Պարալիմպիկ խաղերին։