Բասկետբոլի տղաների Հայաստանի մինչև 16 տարեկանների հավաքականն առաջին պարտությունը կրեց Կոսովոյում ընթացող Եվրոպայի առաջնության C դիվիզիոնի B ենթախմբում:
Երրորդ տուրում հայ բասկետբոլիստները 58-92 հաշվով պարտվեցին Ադրբեջանի Մ16 հավաքականին:
Հայաստանի հավաքականի կազմում ամենաարդյունավետը Դավիթ Բոյաջյանն էր՝ վաստակած 18 միավորով: Նա նաև 9 անգամ տիրեց օղակից անդրադարձող գնդակին և կատարեց 2 արդյունավետ փոխանցում:
Հիշեցնենք, որ առաջին տուրում Հայաստանի հավաքականը 102-44 հաշվով հաղթել էր Սան Մարինոյի թիմին, իսկ երկրորդ խաղում 76-63 հաշվով առավելության էր հասել կիպրոսցիների նկատմամբ:
Հայաստանի թիմը չորրորդ հանդիպումը կանցկացնի հուլիսի 24-ին` մրցելով Ալբանիայի հետ: