Բասկետբոլի տղաների Հայաստանի մինչև 16 տարեկանների հավաքականը հաղթանակով ավարտեց ելույթները Եվրոպայի առաջնության C դիվիզիոնի B ենթախմբում:
Չորրորդ տուրում հայ բասկետբոլիստները 87-59 հաշվով առավելության հասան Ալբանիայի հասակակիցների նկատմամբ:
Հանդիպման ամենաարդյունավետ խաղացողը Դավիթ Բոյաջյանն էր, որը վաստակեց 19 միավոր, 9 անգամ տիրեց օղակից անդրադարձած գնդակին ու կատարեց 2 արդյունավետ փոխանցում:
Հիշեցնենք, որ առաջին տուրում Հայաստանի հավաքականը 102-44 հաշվով հաղթել էր Սան Մարինոյի թիմին, երկրորդ խաղում 76-63 հաշվով առավելության էր հասել կիպրոսցիների նկատմամբ, իսկ երրորդ հանդիպմանը 58-92 հաշվով պարտվել էր Ադրբեջանի հասակակիցներին:





Ֆոտո, Վիդեո՝ ՀԲՖ-ի մամուլի ծառայությունը


