Հայաստանի ներկայացուցիչները Ճապոնիայի Ֆուկուոկա քաղաքում կմասնակցեն հուլիսի 14-ին մեկնարկելիք ջրային մարզաձևերի աշխարհի առաջնությանը, հայտնում է ՀԱՕԿ լրատվականը:
10 մետր աշտարակացատկում Հայաստանը կներկայացնեն Ալիսա Զաքարյանը և Մարատ Գրիգորյանը:
Աշխարհի առաջնությանը կմասնակցեն նաև լողորդներ Արթուր Բարսեղյանը (ազատ ոճ), Աշոտ Չախոյանը (բրաս), Վարսենիկ Մանուչարյանը (ազատ ոճ և բատերֆլայ) և Անի Պողոսյանը (ազատ ոճ):
Հայաստանի քառյակը ելույթ կունենա նաև 4×100 մետր ազատ և համալիր մրցաձևերի փոխանցալողում:


