Logo

Հայաստանի ներկայացուցիչների վերջնական արդյունքներն արագ շախմատի ԱԱ-ում

12:50 / 29.12.2024Շախմատ
null

Հայաստանի ներկայացուցիչները մրցանակային տեղեր գրավեցին արագ շախմատի աշխարհի առաջնությունում:

Տպավորիչ ելույթ ունեցավ Կարեն Գրիգորյանը, որը 11 և 12-րդ մրցափուլերում հաղթեց 2700-ից բարձր վարկանիշ ունեցող չինացի Վեյ Իին և ադրբեջանցի Շահրիյար Մամեդյարովին, 13 հնարավորից վաստակեց 9 միավոր և բաժանեց 4-9-րդ տեղերը:

Մրցանակակիրներ դարձան նաև Շանթ Սարգսյանն ու Հայկ Մարտիրոսյանը, նրանք էլ վաստակեցին 8-ական միավոր:

Աշխարհի չեմպիոն դարձավ 18-ամյա ռուսաստանցի շախմատիստ Վոլոդար Մուրզինը, որն անպարտելի մնաց և վաստակեց 10 միավոր: Նա պատմության երկրորդ ամենաերիտասարդ աշխարհի չեմպիոնն է:

Դեկտեմբերի 30-31-ը կանցկացվի կայծակնային շախմատի աշխարհի առաջնությունը:

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում
fastnews-ads-banner

Հարցում

Աղյուսակներ

Հայաստան, Պրեմիեր Լիգա