Կատարի մայրաքաղաք Դոհայում փետրվարի 18-ին ավարտվել է ջրային մարզաձևերի աշխարհի առաջնությունը: Հայաստանի հավաքականը մասնակցել է 7 մարզիկով՝ չորս լողորդ և երեք ջրացատկորդ։
Հայաստանի ներկայացուցիչներն օիմպիական քվոտաներ չեն նվաճել։ Հայաստանի թիմը լավագույն արդյունքը գրանցել է 100 մ ազատ ոճի խառը փոխանցումավազքում: Արթուր Բարսեղյան, Աշոտ Չախոյան, Վարսենիկ Մանուչարյան, Անի Պողոսյան քառյակով Հայաստանի հավաքականը զբաղեցրել է 13-րդ տեղը (ոչ օլիմպիական կարգ): Հայկական քառյակը օլիմպիական 100 մետր խառը փոխանցումավազքում գրավել է 25-րդ տեղը։
Հայաստանի ներկայացուցիչների արդյունքները մյուս մրցաձևերում
- Արթուր Բարսեղյան, 100 մ բատերֆլայ՝ 36-րդ տեղ (54.22)
- Արթուր Բարսեղյան, 100 մ ազատ ոճ՝ 35-րդ տեղ (50.19)
- Վարսենիկ Մանուչարյան, 50 մ ազատ ոճ՝ 60-րդ տեղ (27.58)
- Վարսենիկ Մանուչարյան, 100 մ բատերֆլայ՝ 31-րդ տեղ (1:02.69)
- Անի Պողոսյան, 100 մ ազատ ոճ՝ 42-րդ տեղ (59.43)
- Անի Պողոսյան, 200 մ ազատ ոճ՝ 41-րդ տեղ (2:10.55)
- Աշոտ Չախոյան, 50 մ բրաս՝ 44-րդ տեղ (29.38)
- Աշոտ Չախոյան, 100 մ բրաս՝ 58-րդ տեղ (1:04.92)
- Մարատ Գրիգորյան, Արմեն Ենոքյան, սինքրոն ցատկ 10 մ՝ 21-րդ տեղ
- Ալիսա Զաքարյան, ցատկ, 10 մ՝ 46-րդ տեղ
Ֆոտո՝ ՀՀ լողի ֆեդերացիա


