Հայաստանի Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանը գրառում է կատարել թվիթերյան էջում՝ անդրադառնալով Եվրո-2024-ի ընտրական փուլի առաջին տուրի Հայաստան - Թուրքիա խաղին (1-2):
«Շնորհակալություն երկու թիմերին դիտարժան և հույզերով լի հանդիպման համար: Սպորտը պետք է կամրջի ժողովուրդներին, հաշտեցնի ազգերին և ծառայի խաղաղության գործին»,- գրել է Վահագն Խաչատուրյանը:
Թուրքիայի հավաքականը Երևանի՝ Վազգեն Սարգսյանի անվան «Հանրապետական» մարզադաշտում 2-1 հաշվով կամային հաղթանակի էր հասել Հայաստանի ազգային թիմի նկատմամբ: Հայաստանի հավաքականն առաջին խաղն էր անցկացնում ուկրաինացի մասնագետ Ալեքսանդր Պետրակովի գլխավորությամբ:
Հիշեցնենք, որ Հայաստանի հավաքականը մարտի 28-ին ընկերական խաղում կընդունի Կիպրոսի թիմին: