Կայացել է բասկետբոլի մինչև 20 տարեկանների Եվրոպայի առաջնության B դիվիզիոնի վիճակահանությունը:
Երևանում կայանալիք մրցաշարում Հայաստանի հավաքականն ընդգրկվել է B խմբում: Հայաստանի թիմի մրցակիցներն են Չեռնոգորիայի, Էստոնիայի, Լատվիայի ու Իռլանդիայի հավաքականները:
Հիշեցնենք, որ B դիվիզիոնի 4 խմբերի բոլոր հանդիպումները կկայանան Երևանում հուլիսի 11-ից 20-ը: