Հայաստանի Միքս Ֆայթ ֆեդերացիայի Ring Armenia և Armenian Power ակումբների սաներն օգոստոսի 16-ից ուսումնամարզական հավաք են անցկացնում Գուգարքում՝ պատրաստվելով սեպտեմբերի 14-ին Երևանում կայանալիք Միքս Ֆայթ սիրողական մրցաշարին։
Մարզումներն անցկացնում են Հայաստանի Mix Fight ֆեդերացիայի նախագահ Վարդան Մնացականյանը, փոխնախագահ Հրաչ Ազիզյանը և մարզիչ Էրիկ Օհանյանը։
Հավաքին մասնակցում է 70 մարզիկ։
Սեպտեմբերի 13-ին «Դինամո» մարզահամալիրում կկայանա MIX FIGHT 58 մրցաշարը, իսկ սեպտեմբեի 14-ին` MIX FIGHT սիրողական մրցաշարը։


