Հայաստանն առաջին ոսկե մեդալն է նվաճել WKF կարատեի պաշտոնական մրցաշարում կատա մրցաձևում:
Արաբական Միացյալ Էմիրությունների Ֆուջեյրա քաղաքում տեղի ունեցած Karate 1 Youth League մրցաշարում ոսկե մեդալակիր է դարձել Անիլ Շարիաթփանահին։
Մ14 աղջիկների պայքարում Հայաստանի ներկայացուցիչը, անցնելով 5 փուլ, հաղթել է նաև եզրափակիչում ու գրավել առաջին տեղը, հաղորդում է Հայաստանի կարատեի ազգային ֆեդերացիայի մամուլի ծառայությունը։


