Logo

Հայաստանի Մ21 հավաքականը շարունակում է պատրաստվել Ալբանիայի դեմ խաղին

12:43 / 12.10.2024Ֆուտբոլ
null

Ֆուտբոլի Հայաստանի երիտասարդական հավաքականը շարունակում է մարզական հավաքը Երևանում, հաղորդում է ՀՖՖ մամուլի ծառայությունը։

Հոկտեմբերի 14-ին Հայաստանի մինչև 21 տարեկանների հավաքականը կմեկնի Ալբանիա։ Հաջորդ օրը մայրաքաղաք Տիրանայում տեղի կունենա ալբանացիների դեմ 2025 թ․ Եվրոպայի Մ21 առաջնության որակավորման փուլի վերջին տուրի հանդիպումը։


Հիշեցնենք, որ Արմեն Գյուլբուդաղյանցի գլխավորած թիմը 9 խաղից հետո 2 միավորով եզրափակում է E խմբի մրցաշարային աղյուսակը և ընտրական փուլը կավարտի վերջին տեղում։ Խմբի առաջատար Ռումինիան ունի 19, Շվեյցարիան՝ 18, Ֆինլանդիան՝ 17, Ալբանիան՝ 13, իսկ Չեռնոգորիան՝ 7 միավոր։

Հայաստանի երիտասարդական հավաքականի կազմը

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում
fastnews-ads-banner

Հարցում

TV Ալիք

    Աղյուսակներ