Հայաստանի Մ21 հավաքականի պաշտպան Արմեն Սարգսյանը տեղափոխվել է «Վան», հայտնում է ակումբի մամուլի ծառայությունը։
21-ամյա ֆուտբոլիստի նախորդ ակումբը «Վեստ Արմենիան» էր, որի կազմում նա հանդես էր գալիս 2024թ. օգոստոսից, մասնակցել է 11 հանդիպման։ Սարգսյանը 2021-2024թթ. եղել է Երևանի ԲԿՄԱ-ի համակարգում։
Երիտասարդ ֆուտբոլիստը 2024թ. մարտին հրավիրվել է Հայաստանի Մ21 հավաքական, անցկացրել 1 հանդիպում։