Հայաստանի Մ21 հավաքականի հայտացուցակում ընդգրկվել է 39 ֆուտբոլիստ, հայտնում է ՀՖՖ պաշտոնական կայքը։
Հավաքականի գլխավոր մարզիչ Արմեն Գյուլբուդաղյանցը հրավիրել է հետևյալ ֆուտբոլիստներին.
Դարպասապահներ. Դավիթ Դավթյան, Հայկ Ղազարյան (երկուսն էլ` ԲԿՄԱ Երևան), Արթուր Կոնեգլյան («Նոա»), Գոռ Մատինյան («Ուրարտու»), Հայկ Գյուրջինյան («Փյունիկ Ակադեմիա»), Դոնովան Փարիզյան («Նյու Ինգլանդ Ռևոլուշն»)։
Պաշտպաններ. Արմեն Սարգսյան («Վան»), Մարկ Ավետիսյան, Մհեր Թառլոյան, Սուրեն Ծառուկյան, Ալյոշա Խաչատրյան, Պետիկ Մանուկյան (բոլորը` ԲԿՄԱ Երևան), Արթուր Մովսիսյան («Նոա»), Անդրանիկ Հակոբյան («Դեպերտիվո Ալավես»), Մարկ Գևորգյան («Հանովեր»), Ստեփան Գիգոլյան («Սոչի»), Արտյոմ Բանդիկյան (ԲԿՄԱ Մոսկվա)։
Կիսապաշտպաններ/հարձակվողներ. Լևոն Բաշոյան, Միշել Այվազյան, Դավիթ Հակոբյան, Նարեկ Ջանոյան, Համլետ Սարգսյան, Կառլեն Հովհաննիսյան, Արթուր Ասկարյան, Նարեկ Հովհաննիսյան, Վարդան Թովմասյան, Վյաչեսլավ Աֆյան, Միսակ Հակոբյան, Արայիկ Էլոյան, Էդիկ Վարդանյան (բոլորը` ԲԿՄԱ Երևան), Արթուր Իսրայելյան («Վեստ Արմենիա»), Գագիկ Սիմոնյան, Ալեն Մկրտչյան (երկուսն էլ` «Արարատ»), Դավիթ Կիրակոսյան («Սոչի»), Անդրե Փիլիպոսյան («Բելարդ»), Զավեն Խուդավերդյան («Նոա»), Դավիթ Հարությունյան («Ուրարտու»), Մայք Գևորգյան («Մյունխեն-1860»), Երվան Սուքիասյան («Սանկտ Պյոկտեն»)։
Հավաքականի մարզչական շտաբը հետևում է նաև «Սանդեռլենդի» հարձակվող Ֆին Գերագուսյանին, «Օքլենդի» կիսապաշտպան Էնդրյու Դարակչյանին, Էդգար Փիլոյանին («Բոտև») և Գոնսալո Սելարայանին («Բելգրանո»)։ Վերոնշյալ բոլոր ֆուտբոլիստները վնասվածքի պատճառով այս անգամ չեն միանա հավաքականին։
Հայաստանի Մ21 հավաքականը Երևանում հունիսի 3-ին և 6-ին ընկերական հանդիպում կանցկացնի Կիպրոսի թիմի դեմ։ Հանդիպումներից առաջինը կկայանա ՀՖՖ տեխնիկական կենտրոն/Ավանի ակադեմիայում, երկրորդը` «Հանրապետական» ստադիոնում։


