Հայաստանի Մ21 հավաքականի գլխավոր մարզիչ Արմեն Գյուլբուդաղյանցը հրապարակել է առաջիկա հանդիպումների համար նախատեսված հայտացուցակը։
Դարպասապահներ
Դավիթ Դավթյան - ԲԿՄԱ
Հայկ Ղազարյան - ԲԿՄԱ
Գոռ Մատինյան - «Ուրարտու»
Պաշտպաններ
Մարկ Ավետիսյան - ԲԿՄԱ
Անդրանիկ Հակոբյան - ԲԿՄԱ
Պետիկ Մանուկյան - ԲԿՄԱ
Պողոս Կրմզյան - ԲԿՄԱ
Սուրեն Ծառուկյան - ԲԿՄԱ
Ալյոշա Խաչատրյան - ԲԿՄԱ
Մհեր Թառլոյան - «Շիրակ»
Կիսապաշտպաններ
Արթուր Ասկարյան - ԲԿՄԱ
Միշել Այվազյան - ԲԿՄԱ
Համլետ Սարգսյան - ԲԿՄԱ
Կառլեն Հովհաննիսյան - «Փյունիկ»
Վադիմ Հարությունյան - «Արսենալ Դերժինսկ»
Դավիթ Կիրակոսյան - «Վան»
Նարեկ Ջանոյան - ԲԿՄԱ
Լևոն Բաշոյան - ԲԿՄԱ
Դավիթ Հակոբյան - «Պոդբրեժովա»
Երվանդ Սուքիասյան - ԻՄՍՏ
Միսակ Հակոբյան - «Արարատ-Արմենիա»
Նարեկ Հովհաննիսյան - ԲԿՄԱ
Վյաչիսլավ Աֆյան - ԲԿՄԱ
Հարձակվողներ
Ֆինն Գերագուսյան - «Սանդեռլենդ Մ21»
Արթուր Ղարիբյան - «Սպարտակ Կոստրոմա»
Էդիկ Վարդանյան - «Ուրարտու»
Վադիմ Հարությունյանը, Ֆինն Գերագուսյանը և Դավիթ Կիրակոսյանն առաջին անգամ են հրավիրվել Մ21 հավաքական։
Հայաստանի երիտասարդական հավաքականը ՀՖՖ Տեխնիկական կենտրոն/ֆուտբոլի ակադեմիայում արդեն սկսել է մարզական հավաքը, որը կտևի մինչև նոյեմբերի 18-ը։
Արմեն Գյուլբուդաղյանցի գլխավորած թիմը Եվրո-2027-ի ընտրական մրցաշարի E խմբում նոյեմբերի 14-ին կմրցի Չեռնոգորիայի, իսկ նոյեմբերի 18-ին՝ Շվեդիայի Մ21 թիմերի դեմ։ Երկու հանդիպումներն էլ կկայանան Արմավիրում։


