Logo

Հայաստանի Մ21 հավաքականի հայտացուցակը

11:46 / 06.10.2025Ֆուտբոլ
null

Հայաստանի Մ21 հավաքականի գլխավոր մարզիչ Արմեն Գյուլբուդաղյանցը հրապարակել է առաջիկա հանդիպումների համար նախատեսված հայտացուցակը, հայտնում է ՀՖՖ պաշտոնական կայքը։

Դարպասապահներ՝ Դավիթ Դավթյան, Հայկ Ղազարյան (երկուսն էլ` «ԲԿՄԱ Երևան»), Գոռ Մատինյան («Ուրարտու»)։

Պաշտպաններ՝ Ալյոշա Խաչատրյան, Պետիկ Մանուկյան, Մարկ Ավետիսյան, Սուրեն Ծառուկյան, Անդրանիկ Հակոբյան (բոլորը` «ԲԿՄԱ Երևան»), Արտյոմ Բանդիկյան («ԲԿՄԱ Մոսկվա»), Մհեր Թառլոյան, Սերգեյ Մանուկյան (երկուսն էլ` «Շիրակ»)։

Կիսապաշտպաններ՝ Միշել Այվազյան, Վյաչեսլավ Աֆյան, Նարեկ Հովհաննիսյան, Համլետ Սարգսյան, Լևոն Բաշոյան, Արթուր Ասկարյան (բոլորը` «ԲԿՄԱ Երևան»), Էդգար Փիլոյան («Ալաշկերտ»), Միսակ Հակոբյան («Արարատ-Արմենիա), Դավիթ Հակոբյան («Պոդբրեժովա»), Կառլեն Հովհաննիսյան («Փյունիկ»), Երվանդ Սուքիասյան (ԻՄՍՏ)։

Հարձակվողներ՝ Արայիկ Էլոյան («Արարատ-Արմենիա»), Էդիկ Վարդանյան («Ուրարտու»), Արթուր Ղարիբյան («Սպարտակ Կոստրոմա»)։

Հայաստանի երիտասարդական հավաքականը Եվրո-2027-ի ընտրական մրցաշարի E խմբում հոկտեմբերի 10-ին մրցակցի դաշտում կմրցի Հյուսիսային Մակեդոնիայի Մ21 թիմի դեմ, իսկ հոկտեմբերի 14-ին Կրեմոնայում կհանդիպի Իտալիայի Մ21 հավաքականին։

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում
fastnews-ads-banner

Հարցում

TV Ալիք

    Աղյուսակներ