Ռումինիայի մայրաքաղաք Բուխարեստում կայացած ծանրամարտի Եվրոպայի Մ20 և Մ23 առաջնությունում Հայաստանը երկամարտում նվաճել է 5 ոսկե, 6 արծաթե և 6 բրոնզե մեդալներ:
Մինչև 20 տարեկանների Հայաստանի հավաքականը թիմային հաշվարկում զբաղեցրել է առաջին տեղը, իսկ Գարիկ Կարապետյանը (102 կգ) ճանաչվել է Եվրոպայի առաջնության լավագույն ծանրորդ:
Մ23 պայքարում Հայաստանը թիմային հաշվարկում գրավել է երկրորդ տեղը:

Հիշեցնենք, որ Հայաստանի ներկայացուցիչներից Ռաֆիկ Հարությունյանը (81 կգ, Մ23), Գառնիկ Չոլակյանը (61 կգ, Մ23), Սուրեն Գրիգորյանը (89 կգ, Մ20), Գարիկ Կարապետյանը (102 կգ, Մ20) և Լիանա Գյուրջյանը (87 կգ, Մ23) հռչակվել էին Եվրոպայի չեմպիոն: Կարեն Մարգարյանը (81 կգ), Պետրոս Պետրոսյանը (109 կգ) և Մերի Թումասյանը (+87 կգ) դարձել էին Եվրոպայի Մ23 փոխչեմպիոն, մինչև 20 տարեկանների պայքարում Տիգրան Կարապետյանը (67 կգ), Գոռ Սահակյանը (73 կգ) և Էմմա Պողոսյանը (81 կգ) նվաճել էին արծաթե մեդալ, իսկ Ալեքսանդրա Գրիգորյանը (58 կգ), Սեյրան Խուդանյանը (55 կգ), Մերուժան Եղոյանը (61 կգ), Մարտին Պողոսյանը (73 կգ), Մնացական Աբրահամյանը (81 կգ) և Ջուլիետա Ավանեսյանը (+87 կգ) դարձել էին բրոնզե մեդալակիր։



