Բասկետբոլի տղամարդկանց Հայաստանի մինչև 20 տարեկանների հավաքականը Եվրոպայի առաջնության B դիվիզիոնի C ենթախմբի երկրորդ տուրում 49-106 հաշվով պարտվել է Հունգարիայի թիմին:
Հայաստանի հավաքականի կազմում ամենաարդյունավետ խաղացողը Կարեն Մելիքյանն էր, որը վաստակել է 11 միավոր: Նա նաև գրանցել է 5 ռեբաունդ և կատարել մեկ արդյունավետ փոխանցում:
Առաջին տուրում հայ բասկետբոլիստները 60-93 հաշվով պարտվել էին Ուկրաինային:
Հայաստանի հավաքականը երրորդ հանդիպումը կանցկացնի հուլիսի 14-ին և կմրցի Կոսովոյի դեմ:
Հայաստանի Մ16 հավաքականն էլ C դիվիզիոնի կիսաեզրափակիչում 81-82 հաշվով պարտվել է Ալբանիայի հասակակից թիմին:
Հայաստանի հավաքականից դաբլ-դաբլ է գրանցել Դավիթ Կակոյանը, որը վաստակել է 14 միավոր, գրանցել 18 ռեբաունդ: Հայ բասկետբոլիստը նաև երեք ասիստ է կատարել:
Հայաստանի թիմը հուլիսի 14-ին երրորդ տեղի համար խաղում կմրցի Ադրբեջանի հավաքականի դեմ:
Ֆոտո՝ ՀԲՖ


