Հայաստանի Մ19 հավաքականը Բեյրութի «Ֆոադ Չեբահ» ստադիոնում ընկերական հանդիպում անցկացրեց Լիբանանի հասակակիցների դեմ. գրանցվեց 0-0 հաշիվը։
Հիշեցնենք, որ Վահագն Մինասյանի գլխավորած թիմը հունիսի 1-ից հավաք էր անցկացնում։ Հավաքականը հունիսի 5-ին մեկնել էր Լիբանան, որտեղ այդ երկրի Մ19 թիմի հետ ևս մեկ ընկերական հանդիպում էր անցկացրել և հաղթել 3-0 հաշվով։
Ընկերական խաղ
Լիբանան Մ19 - Հայաստան Մ19` 0-0


