Ֆուտբոլի Հայաստանի և Լիտվայի մինչև 19 տարեկանների հավաքականները երկրորդ ընկերական հանդիպումն են անցկացրել։ Լիտվայի Դրուսկինինկայ քաղաքում կայացած խաղում գրանցվել է 1-1 հաշիվը։
Վահագն Մինասյանի գլխավորած թիմի կազմում խաղի հաշիվը 33-րդ րոպեին բացել է Երևանի ԲԿՄԱ-ի կիսապաշտպան Դավիթ Ղիասյանը։
Հիշեցնենք, որ օգոստոսի 7-ին թիմերը ևս մեկ ընկերական հանդիպում էին անցկացրեց։ Հայաստանի Մ19 հավաքականը հաղթել էր 2-1 հաշվով։ Գոլերից մեկը կրկին խփել էր Դավիթ Ղիասյանը, աչքի էր ընկել նաև անգլիական «Սանդերլենդի» ֆուտբոլիստ Ֆին Գերագուսյանը։
Ընկերական հանդիպում
Լիտվա Մ19 - Հայաստան Մ19` 1-1
Ուգնյուս Վայտեկայտիս, 55 - Դավիթ Ղիասյան, 33