Ֆուտբոլի մինչև 19 տարեկանների Հայաստանի հավաքականը Եվրոպայի առաջնության ընտրական մրցաշարի հանդիպումներին ընդառաջ նոյեմբերի 7-10-ը մարզական հավաք կանցկացնի ՀՖՖ Տեխնիկական կենտրոն/Ֆուտբոլի ակադեմիայում:
ՀՖՖ կայքի հաղորդմամբ՝ Հայաստանի Մ19 հավաքականի գլխավոր մարզիչ Վահագն Մինասյանը հավաքին մասնակցելու համար հրավիրել է հետևյալ ֆուտբոլիստներին.
Դարպասապահներ
Հայկ Ղազարյան — «Ուրարտու»
Արսեն Չաթոյան – ԲԿՄԱ-2
Արթուր Պետրոսյան — «Փյունիկ»
Պաշտպաններ
Պետիկ Մանուկյան – ԲԿՄԱ
Արթուր Միխայելյան — ԲԿՄԱ
Խոսրով Ղազարյան — ԲԿՄԱ-2
Ալյոշա Խաչատրյան — ԲԿՄԱ-2
Հրաչ Սարգսյան — ԲԿՄԱ-2
Արթուր Մովսեսյան — «Նոա-2»
Կարեն Հովակիմյան – «Փյունիկ-2»
Հարություն Մուսիկյան — «Լաֆնից» (Ավստրիա)
Կիսապաշտպաններ/Հարձակվողներ
Դավիթ Հարությունյան — «Ուրարտու»
Արման Առաքելյան — «Ուրարտու-2»
Գագիկ Սիմոնյան — «Արարատ-2»
Սուրեն Կիրակոսյան — «Արարատ-2»
Ալեն Մկրտչյան — «Արարատ-2»
Արթուր Ասկարյան – ԲԿՄԱ
Նարեկ Հովհաննիսյան – ԲԿՄԱ
Ալբերտ Մարտոյան — ԲԿՄԱ-2
Հարություն Մանուկյան — ԲԿՄԱ-2
Դավիթ Ղիասյան — ԲԿՄԱ-2
Սամսոն Հակոբյան — «Փյունիկ-2»
Արթուր Ղարիբյան — «Ռոդինա» (Ռուսաստան)
Գարի Գրիգորյան – «Հերտա Բեռլին Մ-18» (Գերմանիա)
Հայաստանի Մ19 հավաքականը նոյեմբերի 11-ին կմեկնի Խորվաթիա, որտեղ նոյեմբերի 13-ին կմրցի Խորվաթիայի, նոյեմբերի 16-ին՝ Սերբիայի, իսկ նոյեմբերի 19-ին՝ Բելառուսի Մ19 թիմերի հետ: