Ֆուտբոլի մինչև 19 տարեկանների Հայաստանի հավաքականը Եվրոպայի առաջնության ընտրական մրցաշարի հանդիպումներին ընդառաջ նոյեմբերի 8-13-ը մարզական հավաք կանցկացնի ՀՖՖ Տեխնիկական կենտրոն/Ֆուտբոլի ակադեմիայում:
ՀՖՖ կայքի հաղորդմամբ՝ Հայաստանի Մ19 հավաքականի գլխավոր մարզիչ Ռազմիկ Գրիգորյանը հավաքին մասնակցելու համար հրավիրել է հետևյալ ֆուտբոլիստներին.
Դարպասապահներ
Հայկ Խաչատրյան – ԲԿՄԱ
Դավիթ Դավթյան – ԲԿՄԱ
Դավիթ Սուքիասյան - «Վոլդերս» (Ավստրիա)
Պաշտպաններ
Մարկ Ավետիսյան – ԲԿՄԱ
Մհեր Թառլոյան – ԲԿՄԱ
Պետրոս Մանուկյան - ԲԿՄԱ
Ստեփան Գիգոլյան - «Կրասնոդար» (Ռուսաստան)
Տիգրան Խաչիյան - «Խիմկի» (Ռուսաստան)
Կիսապաշտպաններ
Կառլեն Հովհաննիսյան – ԲԿՄԱ
Վարդան Թովմասյան – ԲԿՄԱ
Նարեկ Հովհաննիսյան – ԲԿՄԱ
Վաչե Հակոբյան – ԲԿՄԱ
Լևոն Բաշոյան - «Ուրարտու»
Գառնիկ Մինասյան - «Ուրարտու»
Սուրեն Ծառուկյան - «Շիրակ»
Նարեկ Ջանոյան - «Շիրակ»
Միշել Այվազյան - «Արարատ-Արմենիա»
Հարձակվողներ
Արիս Կարապետյան – ԲԿՄԱ
Էդիկ Վարդանյան – ԲԿՄԱ
Վյաչեսլավ Աֆյան - «Փյունիկ»
Երվանդ Սուքիասյան - «Սանկտ Պյոլտեն» (Ավստրիա)
Հայաստանի Մ19 հավաքականը նոյեմբերի 13-ին կմեկնի Խորվաթիա, որտեղ նոյեմբերի 15-ին կմրցի Խորվաթիայի, նոյեմբերի 18-ին՝ Իսրայելի Մ19 թիմերի հետ:
Նոյեմբերի 21-ին կայանալիք վերջին խաղում Հայաստանի հավաքականն ուժերը կչափի Ֆարերյան կղզիների հասակակիցների հետ: