Լիտվայի հետ ընկերական հանդիպումներին ընդառաջ՝ Հայաստանի Մ19 հավաքականը հոկտեմբերի 10-13-ը մարզական հավաք կանցկացնի ՀՖՖ Տեխնիկական կենտրոն/Ֆուտբոլի ակադեմիայում, հաղորդում է ՀՖՖ մամուլի ծառայությունը։
Թիմի գլխավոր մարզիչ Ռազմիկ Գրիգորյանը հավաքին մասնակցելու համար հրավիրել է հետևյալ ֆուտբոլիստներին.
Դարպասապահներ
Հայկ Խաչատրյան - ԲԿՄԱ
Դավիթ Դավթյան - ԲԿՄԱ
Դավիթ Սուքիասյան - «Վոլդերս» (Ավստրիա)
Պաշտպաններ
Արթուր Թալասյան - «Ուրարտու»
Գագիկ Ակուլյան - «Շիրակ»
Մհեր Թառլոյան - ԲԿՄԱ
Կոնանե Ասլանյան - «Գրենոբլ» (Ֆրանսիա)
Ստեփան Գիգոլյան - «Կրասնոդար» (Ռուսաստան)
Կիսապաշտպաններ
Վաչե Հակոբյան - ԲԿՄԱ
Կառլեն Հովհաննիսյան - ԲԿՄԱ
Վարդան Թովմասյան - ԲԿՄԱ
Նարեկ Հովհաննիսյան - ԲԿՄԱ
Լևոն Բաշոյան - «Ուրարտու»
Գառնիկ Մինասյան - «Ուրարտու»
Սուրեն Ծառուկյան - «Շիրակ»
Նարեկ Ջանոյան - «Շիրակ»
Միշել Այվազյան - «Արարատ-Արմենիա»
Վյաչեսլավ Աֆյան - «Փյունիկ»
Էնդրյու Դարաքչյան - Օքլենդի համալսարան (ԱՄՆ)
Հարձակվողներ
Էդիկ Վարդանյան - ԲԿՄԱ
Արիս Կարապետյան - ԲԿՄԱ
Դավիթ Հակոբյան - ԲԿՄԱ
Պետիկ Մանուկյան - ԲԿՄԱ
Երվանդ Սուքիասյան - «Սանկտ Պյոլտեն» (Ավստրիա)
Հայաստանի Մ19 հավաքականը հոկտեմբերի 13-ին կմեկնի Լիտվա, որտեղ հոկտեմբերի 15-ին և 17-ին երկու ընկերական հանդիպում կանցկացնի Լիտվայի հասակակիցների հետ:
Ֆոտո՝ ՀՖՖ