Logo

Հայաստանի Մ19 հավաքականը պարտությամբ ավարտեց ԵԱ-ի ընտրական փուլը

17:38 / 21.11.2023Ֆուտբոլ
null

Հայաստանի մինչև 19 տարեկանների հավաքականը 3 պարտությամբ ավարտեց ելույթը Եվրոպայի Մ19 առաջնության ընտրական մրցաշարում։

Խորվաթիայում անցկացված մրցաշարի երրորդ տուրում Ռազմիկ Գրիգորյանի գլխավորած թիմը 2-3 հաշվով պարտվեց Ֆարերյան կղզիների Մ19 հավաքականին։ Հայկական թիմի կազմում գոլի հեղինակ դարձան Էդիկ Վարդանյանը և Վյաչեսլավ Աֆյանը։

Հիշեցնենք, որ նախորդ 2 խաղում Հայաստանի Մ19 հավաքականը պարտվել էր Խորվաթիային (1-2) ու Իսրայելին (0-1)։

Ֆոտո՝ ՀՖՖ

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում
fastnews-ads-banner

Հարցում

Աղյուսակներ