Ֆուտբոլի Հայաստանի մինչև 19 տարեկանների հավաքականը պարտվել է նաև երրորդ խաղում Խորվաթիայում ավարտված Եվրոպայի Մ19 առաջնության որակավորման առաջին փուլի մինի մրցաշարում։
Երրորդ տուրում Վահագն Մինասյանի գլխավորած հավաքականը 1-3 հաշվով պարտվել է Բելառուսի Մ19 թիմին։ Հայաստանի հավաքականի միակ գոլը խփել է ռուսական «Ռոստովի» վինգեր Դավիթ Բաթոյանը։
Նախորդ խաղերում հայ ֆուտբոլիստները պարտվել էին նաև Խորվաթիային (0-4) ու Սերբիային (0-2)։
Հայաստանի Մ19 հավաքականն ավարտեց մրցելույթն ու դուրս մնաց հետագա պայքարից։
Եվրոպայի Մ19 առաջնություն, որակավորման առաջին փուլ, երկրորդ տուր
13-րդ խումբ
Բելառուս Մ19 - Հայաստան Մ19` 3-1
Արտյոմ Ակատով, 21, Տիմոֆեյ Սիմոնենկո, 30, 52 - Դավիթ Բաթոյան, 74
Չիրացրած 11-մետրանոց` Պետիկ Մանուկյան, 62 (Հայաստան Մ19)