Ֆուտբոլի կանանց Հայաստանի մինչև 19 տարեկանների հավաքականը պարտությամբ մեկնարկեց Երևանում ընթացող Եվրոպայի Մ19 առաջնության որակավորման առաջին փուլի մինի-մրցաշարում։
Առաջին տուրում հայ ֆուտբոլիստուհիները մրցեցին Ուկրաինայի Մ19 թիմի հետ և պարտվեցին 0-2 հաշվով։ Հյուրերը հանդիպման հաշիվը բացեցին 27-րդ րոպեին, իսկ ավելացված ժամանակում կրկնապատկեցին առավելությունը։
Այս խմբում ընդգրկված է նաև Իսրայելը, որի դեմ Հայաստանի թիմը կխաղա դեկտեմբերի 2-ին։ Նոյեմբերի 29-ին էլ կկայանա Ուկրաինա - Իսրայել հանդիպումը։
Ֆոտո՝ ՀՖՖ