Logo

Հայաստանի Մ19 հավաքականը պարտվեց խոշոր հաշվով

18:54 / 24.10.2023Ֆուտբոլ
null

Ֆուտբոլի կանանց Հայաստանի մինչև 19 տարեկանների հավաքականը խոշոր պարտությամբ մեկնարկեց Եվրոպայի Մ19 առաջնության ընտրական մրցաշարի B լիգայի չորրորդ խմբում։

Գագիկ Տեր-Գևորգյանի գլխավորած թիմն առաջին տուրում մրցեց Ուկրաինայի Մ19 հավաքականի հետ ու պարտվեց 0-6 հաշվով։ Աբովյանում կայացած խաղում ուկրաինացիները 3 գոլ խփեցին խաղակեսերից յուրաքանչյուրում։

Խմբի մյուս խաղում Հյուսիսային Մակեդոնիան Արմավիրում մրցեց Լյուքսեմբուրգի հետ ու հաղթեց 4-0 հաշվով։

Հոկտեմբերի 27-ին Հայաստանի թիմը կմրցի Հյուսիսային Մակեդոնիայի հետ, իսկ հոկտեմբերի 30-ին՝ Լյուքսեմբուրգի։ Երկու խաղերն էլ կկայանան ՀՖՖ Տեխնիկական կենտրոն/ֆուտբոլի ակադեմիայում։

Եվրոպայի Մ19 առաջնության ընտրական փուլի B լիգայի չորրորդ խմբի մրցաշարն անցկացվում է Հայաստանում։

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում
fastnews-ads-banner

Հարցում

Աղյուսակներ

Հայաստան, Պրեմիեր Լիգա