Ֆուտբոլի կանանց Հայաստանի մինչև 19 տարեկանների հավաքականն անհաջող մեկնարկեց Հայաստանում ընթացող ՈւԵՖԱ-ի Եվրոպայի Մ19 առաջնության երկրորդ փուլի ընտրական մինի-մրցաշարում:
Առաջին տուրում հայ մարզուհիներն Աբովյանի «Քաղաքային» ստադիոնում մրցեցին Մալթայի Մ19 հավաքականի հետ ու պարտվեցին 1:4 հաշվով։ Դաշտի տերերը հեղինակության գոլը խփեցին ավելացված ժամանակում։ Աչքի ընկավ Տաթև Խաչատրյանը («Արարատ-Արմենիա»):
Երկրորդ տուրում Հայաստանի Մ19 հավաքականն ապրիլի 10-ին կմրցի Ֆարերյան կղզիների թիմի հետ։
Հայաստան Մ-19 - Մալթա Մ-19` 1:4
Գատ, 3 (11մ), Սալիբա, 15, 85, Ֆեռուջա, 58 - Խաչատրյան, 90+2
Ֆոտո՝ ՀՖՖ