Եվրոպայի Մ19 առաջնության ընտրական մրցաշարի B լիգայի չորրորդ խմբի երրորդ տուրում ֆուտբոլի կանանց Հայաստանի մինչև 19 տարեկանների հավաքականը 1-0 հաշվով հաղթեց Լյուքսեմբուրգի թիմին։ ՀՖՖ Տեխնիկական կենտրոն/ֆուտբոլի ակադեմիայում կայացած հանդիպման հաղթական գոլը 40-րդ րոպեին տպավորիչ հարվածով խփեց Լուսինե Կոստանյանը։
Խմբի մյուս խաղում Ուկրաինայի Մ19 հավաքականը 2-1 հաշվով հաղթեց Հյուսիսային Մակեդոնիային և 9 միավորով գրավեց առաջին տեղը։ Հյուսիսային Մակեդոնիան մրցաշարն ավարտեց 6 միավորով, Հայաստանի Մ19 հավաքականը 3 միավորով գրավեց երրորդ տեղը, իսկ Լյուքսեմբուրգը կրեց երրորդ պարտությունը։
Նախորդ 2 խաղում Գագիկ Տեր-Գևորգյանի գլխավորած թիմը պարտվել էր Ուկրաինայի (0-6) և Հյուսիսային Մակեդոնիայի (0-6) Մ19 հավաքականներին։
Հիշեցնենք, որ Եվրոպայի Մ19 առաջնության ընտրական փուլի B լիգայի չորրորդ խմբի մրցաշարն անցկացվում էր Հայաստանում։