Logo

Հայաստանի Մ19 հավաքականը դարձյալ պարտվեց 0-6 հաշվով

18:53 / 27.10.2023Ֆուտբոլ
null

Եվրոպայի Մ19 առաջնության ընտրական մրցաշարի B լիգայի չորրորդ խմբի երկրորդ տուրում ֆուտբոլի կանանց Հայաստանի մինչև 19 տարեկանների հավաքականը 0-6 հաշվով պարտվեց Հյուսիսային Մակեդոնիային։ Հանդիպումը կայացավ ՀՖՖ Տեխնիկական կենտրոն/ֆուտբոլի ակադեմիայում։

Առաջին տուրում Գագիկ Տեր-Գևորգյանի գլխավորած թիմը 0-6 հաշվով պարտվել էր Ուկրաինայի Մ19 հավաքականին։

Հոկտեմբերի 30-ին Հայաստանի թիմը վերջին խաղում Երևանում կմրցի Լյուքսեմբուրգի հետ, որը ևս կրել է 2 պարտություն։

Հիշեցնենք, որ Եվրոպայի Մ19 առաջնության ընտրական փուլի B լիգայի չորրորդ խմբի մրցաշարն անցկացվում է Հայաստանում։

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում
fastnews-ads-banner

Հարցում

Աղյուսակներ

Հայաստան, Պրեմիեր Լիգա