Կիպրոսի Պաֆոս քաղաքում կայացավ ֆուտբոլի Հայաստանի և Կիպրոսի մինչև 19 տարեկանների հավաքականների երկրորդ ընկերական հանդիպումը։
Ռազմիկ Գրիգորյանի գլխավորած թիմը հաղթեց 1։0 հաշվով։ Հանդիպման միակ գոլը 43-րդ րոպեին խփեց ԱՄՆ-ի Օքլենդի համալսարանի թիմի կիսապաշտպան Էնդրյու Դարաքչյանը:
Հիշեցնենք, որ երեք օր առաջ այս թիմերի առաջին խաղում Կիպրոսի Մ19 հավաքականն առավելության էր հասել 3:1 հաշվով:
Ֆոտո` ՀՖՖ