Լիտվայի առաջնության երրորդ տուրում «Դժյուգասն» արտագնա խաղում 2-0 հաշվով հաղթել է «Դայնավա Ալիտուսին»։
Հյուրերի մեկնարկային կազմում էր թիմի նորեկ, Հայաստանի Մ19 հավաքականի հարձակվող Արամ Բաղդասարյանը, որը 34-րդ րոպեին գրավել է մրցակցի դարպասը, բացել հաշիվն ու «Դժյուգասում» խփել առաջին գոլը։
18-ամյա ֆուտբոլիստը փետրվարին է տեղափոխվել «Դժյուգաս» և մինչև 2025թ. դեկտեմբերի 31-ը ներառյալ պայմանագիր ունի ակումբի հետ։ Նա նախորդ մրցաշրջանում հանդես է եկել լատվիական «Լիեպայա» ակումբում, որտեղ 29 խաղում խփել է 2 գոլ։
«Դժյուգասը» 3 խաղից հետո 6 միավորով գլխավորում է մրցաշարային աղյուսակը։ «Դայնավա Ալիտուսը» 1 միավոր ունի և վերջինն է` 10-րդը։
Լիտվայի առաջնություն, երրորդ տուր
«Դայնավա Ալիտուս» - «Դժյուգաս»` 0-2
Արամ Բաղդասարյան, 34, Հիրոտակա Յամադա, 87