Բասկետբոլի աղջիկների Հայաստանի մինչև 18 տարեկանների հավաքականը երկրորդ վստահ հաղթանակը տարավ Ալբանիայում ընթացող Եվրոպայի առաջնության C դիվիզիոնի B ենթախմբում:
Երկրորդ տուրում Վահագն Հարությունյանի գլխավորած թիմը 73-48 հաշվով առավելության հասավ Կոսովոյի հավաքականի նկատմամբ։
Հանդիպման ամենաարդյունավետ խաղացող ճանաչվեց Էյվա Օնիլ Էսկանդարյանը, որը Հայաստանի թիմի կազմում վաստակեց 26 միավոր, գրանցեց 8 ռեբաունդ ու 2 ասիստ։
Առաջին տուրում Հայաստանի հավաքականը 75-45 հաշվով հաղթել էր մոլդովացիներին։ Հայ մարզուհիները հաջորդ խաղը կանցկացնեն օգոստոսի 3-ին՝ մրցելով Ալբանիայի հավաքականի հետ:
Հայաստանի Մ18 հավաքականի հայտացուցակը Եվրոպայի առաջնության C դիվիզիոնի խաղերի համար


