Logo

Հայաստանի Մ18 հավաքականը պարտվեց և գրավեց չորրորդ տեղը

20:48 / 28.07.2024Բասկետբոլ
null

Բասկետբոլի Եվրոպայի Մ18 առաջնության C դիվիզիոնում տղամարդկանց Հայաստանի հավաքականը գրավել է չորրորդ տեղը։ Բրոնզե մեդալի համար խաղում Սևակ Քեթենջյանի գլխավորած թիմը 53-79 հաշվով պարտվել է Ալբանիայի հավաքականին։

Հայաստանի հավաքականից ամենաարդյունավետը եղել է Հայկ Կարախանյանը` 11 միավոր, 3 ռեբաունդ, 2 ասիստ ու 2 խլում։

Հայ բասկետբոլսիտները մրցաշարում անցկացրին չորս հանդիպում, տարան մեկ հաղթանակ, կրեցին երեք պարտություն։

Եվրոպայի Մ18 առաջնություն, երրորդ տեղի համար հանդիպում

Հայաստան - Ալբանիա` 53-79 (11-23, 19-17, 7-21, 16-18)

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում
fastnews-ads-banner

Հարցում

TV Ալիք

    Աղյուսակներ