Բասկետբոլի աղջիկների Հայաստանի մինչև 18 տարեկանների հավաքականն օգոստոսի 1-8-ը Ալբանիայում կմասնակցի Եվրոպայի առաջնության C դիվիզիոնի հանդիպումներին:
Գլխավոր մարզիչ Վահագն Հարությունյանը ներկայացրել է հավաքականի հայտացուցակը, հայտնում է Հայաստանի բասկետբոլի ֆեդերացիայի մամուլի ծառայությունը:
- Սուսաննա Հունանյան
- Սուսաննա Խաչատրյան
- Սեդա Գաբրիելյան
- Անի Մկրտչյան
- Լիա Կրումյան
- Կարինա Սահակյան
- Ավա Օնիլ Իսկենդերյան
- Հռիփսիմե Սարգսյան
- Ժաննա Խաչատրյան
- Մարիամ Գրիգորյան
- Նատալյա Ներսիսյան
- Լիլիթ Գևորկովա
Հիշեցնենք, որ Հայաստանի Մ18 հավաքականն ընդգրկվել է B ենթախմբում, որտեղ կմրցի Մոլդովայի, Կոսովոյի և Ալբանիայի թիմերի հետ:


