Ֆուտբոլի Հայաստանի մինչև 17 տարեկանների հավաքականը Երևանում երկրորդ ընկերական հանդիպումն է անցկացրել Լիտվայի Մ17 թիմի հետ: Արմեն Պետրոսյանի գլխավորած թիմը պարտվել է 0-1 հաշվով:
Թիմերը մրցել էին նաև սեպտեմբերի 14-ին: Գրանցվել էր 1-1 հաշիվը:
Հայաստան Մ17 – Լիտվա Մ17՝ 0-1
Նեդաս Գարբալիաուսկաս, 58
Հայաստան Մ17. 1. Վաչե Գաբրիելյան, 2. Հենզել Բաղոյան (ա), 3. Անդրանիկ Հակոբյան, 4. Կարեն Վարդանյան, 5. Ազատ Հակոբյան (14. Կարեն Հովակիմյան, 46), 6. Գագիկ Հովհաննիսյան (21. Արամ Ահարոնյան, 46), 7. Արթուր Մկրտչյան (15. Գարի Գրիգորյան, 46), 8. Արտակ Գալստյան (17. Դավիթ Հարությունյան, 57), 9. Սեդրակ Մովսիսյան (18. Էմիլ Պապիկյան, 57), 10. Աշոտ Գրիգորյան (19. Ալեքս Գալստյան, 46), 11. Անրի Մինասով-Կասպարյան։
Ֆոտո` ՀՖՖ