Logo

Հայաստանի Մ17 հավաքականը պարտվել է 0-8 հաշվով

22:11 / 09.10.2024Ֆուտբոլ
null

Ֆուտբոլի Հայաստանի մինչև 17 տարեկանների հավաքականը խոշոր պարտությամբ է մեկնարկել Սլովենիայում ընթացող ՈՒԵՖԱ-ի Եվրոպայի Մ17 առաջնության առաջին ռաունդի մինի-մրցաշարում:

Առաջին տուրում հայ ֆուտբոլիստները 0-8 հաշվով պարտվել են Լեհաստանի Մ17 հավաքականին: Լեհերը 6 գոլ խփել են առաջին խաղակեսում, ևս երկու անգամ մրցակցի դարպասը գրավել են ընդմիջումից հետո:

Սարգիս Մովսիսյանի գլխավորած թիմը խաղացել է հետևյալ կազմով. Արթուր Պետրոսյան, Էդգար Պողոսյան, Շանթ Բեյբության, Դավիթ Դոխոյան, (Արթուր Մովսեսյան, 46), Հայկ Ղուկասյան, Մարտին Շահգելդյան, Ավետ Կասպարով, (Հայկ Հովսեփյան, 46), Դավիթ Բատոյան, Մայքլ Ասիրյան, Սարգիս Գասպարյան, (Հարություն Մովսիսյան, 77) Դավիթ Սիմոնյան (Հայկազ Եղիազարյան, 90):

Ֆոտո՝ ՀՖՖ

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում
fastnews-ads-banner

Հարցում

Աղյուսակներ